![](https://static.wixstatic.com/media/b1dfa3_fcedee749183ae319415c227bcd34694.png/v1/fill/w_238,h_238,al_c,lg_1,q_85,usm_1.20_1.00_0.01,enc_avif,quality_auto/b1dfa3_fcedee749183ae319415c227bcd34694.png)
Բարի Գալուստ
Կանաչեղէնով Պէօրէկ
Բաղադրութիւն
1 բագէթ բուֆ բասդըրի խմոր
5-6 հատ խաշած եւ քառէ
մանրուած ստեպղին
1 գաւաթ կորեկ
1 կանաչ եւ 1 կարմիր
մանրուած պղպեղ
¼ քիլօ իտալական մարդատել
¼ քիլօ ղաշղաւան պանիր
1 քառէ մէժի
1 հաւկիթի դեղնուց երեսը
քսելու համար
![](https://static.wixstatic.com/media/b1dfa3_982f9ef2397c505cd8cb6ad05734fe8a.png/v1/fill/w_110,h_139,al_c,q_85,usm_1.20_1.00_0.01,enc_avif,quality_auto/b1dfa3_982f9ef2397c505cd8cb6ad05734fe8a.png)
Հիւսկով Կանաչեղէնով Պէօրէկ
![](https://static.wixstatic.com/media/b1dfa3_ef380b95afed661ea0a58cb185427fbf.png/v1/fill/w_114,h_140,al_c,q_85,usm_1.20_1.00_0.01,enc_avif,quality_auto/b1dfa3_ef380b95afed661ea0a58cb185427fbf.png)
Միջուկի պատրաստութիւն
- Կաթսային մէջ քիչ մը ձէթ դնել եւ յաջորդաբար աւելցնել պղպեղները, ստեպղինը, ոլոռնը, կորեկը եւ քիչ մը ջուրով լուծուած մէժին:
- Եփել 5 վարկեան մարմանդ կրակի վրայ, ապա քամոցին մէջ պարպել, որպէսզի ջուրը սուզուի:
- Պաղեցնելէ վերջ աւելցնել պանիրը:
- Խմորը բանալ ուղանկիւն քառանկիւն ձեւով, երկու կողմերը շեղակի գիծեր կտրել, կեդրոնը շարել իտալական մարդատելը, ապա սօթէ եղած կանաչեղէնները վրան դարձեալ իտալական մարդատելով ծածկել եւ շերտուած խմորով հիւսել:
- Պէօրէկը փոխադրել մոմէ թուղթ դրուած ափսէյի մէջ, երեսը հաւկիթի դեղնուց քսել եւ եփել փուռին մէջ մինչեւ վարդագոյն ըլլայ:
![](https://static.wixstatic.com/media/b1dfa3_81c9460e701dd60e929d5e2ac73a58d2.png/v1/fill/w_223,h_200,al_c,q_85,usm_1.20_1.00_0.01,enc_avif,quality_auto/b1dfa3_81c9460e701dd60e929d5e2ac73a58d2.png)