ԵՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻ` ԿԱՂԱՆԴ, ՆԱՎԱՍԱՐԴ Եւ ԱՄԱՆՈՐ

Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում նոր տարվա սկիզբ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին:

Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ

Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Մերօրյա տենածառը կապում են գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենով, ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։



Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

 Աշխարհը կ՛ունկնդրէ

Ռատիո ԱՅԳը

The World is listening

to Radio AYK

 © copyright 2011-2020 Radio Ayk All rights reserved Armenian Radio Station

     radioayk@gmail.com