top of page

Սիւնակներ

ՀԱՅ ԱԶԳԻՆ ՎԻՇՏԸ

✎ Գէորգ Մովսէս (Գօգօ)


Արդէն դար մը անցաւ վիշտով ցաւերով, Հայ ազգին աչքերը , լեցուն արցունքով, Ողբալով , իր ցաւալի վիճակին եղեռնին,

10929905_1545986192316425_630629070782024248_n.jpg



Սպասելով ճանաչումը , շան թուրքին:


Բայց արդարութիւն կայ , սուրբ երկնքին. Համայն ազգեր պիտի ճանչնան եղեռնին. Հային կամքը զօրաւոր , հաւատքը սրտին. Սպասելով ԱՍՏԾՈՅ հրաշքին:

Հայ ազգին հոգիները թաթխուած եղեռնին արիւնին. Սպասելով ճանաչումը շան թուրքին,


Շարունակուելու 21-րդ դարուն Զոհ տալով ամէն օր , մելամաղձոտ Հալեպահային:

Չմոռնալ Իրաքի , Մուսուլի հայերուն Թալանուեցան , վտարուեցան , իրենց տուներէն . Չմոռնալ երբեք Հայուն տանջանքն ու կսկիծ Տեղահան դարձան , թափառեցան ամէն կողմ:

Ուր են ազգերը բոլոր , խոր քունի մէջ են արդեօք Հայը կը պոռթկայ , հայը կը ցաւի , հայը կը տառապի


Կոչ կուտանք բոլոր ազգերուն , ճանչնան եղեռնին . Չմոռնալով նաեւ Հալէպահայուն կորուստին:

Անարդարութիւնը պատած է թափառական Հայուն 100տարի անցաւ եղեռնին , սպասելով հրաշքը երկնային . Պատարագներ մատուցանելով ամենուր հայ ազգին , Կոչ աղաղակելով սրբենք արցունքը Հայուն :

Հայեր , Հայեր , թող համայն աշխարհը լսէ ձայնդ. Կամքդ զօրաւոր , ԱՍՏՈՒԾՈՅ հաւատքով Պահանջենք արդարութիւն մեր սուրբ նահատակներուն . Վառ պահենք հայ ազգին պայքարի դրօշն ու եկեղեցին :


0 comments

Recent Posts

Search By Tags

bottom of page