ՀԱՅ ԱԶԳԻՆ ՎԻՇՏԸ

Արդէն դար մը անցաւ վիշտով ցաւերով, Հայ ազգին աչքերը , լեցուն արցունքով, Ողբալով , իր ցաւալի վիճակին եղեռնին, Սպասելով ճանաչումը , շան թուրքին:

Բայց արդարութիւն կայ , սուրբ երկնքին. Համայն ազգեր պիտի ճանչնան եղեռնին. Հային կամքը զօրաւոր , հաւատքը սրտին. Սպասելով ԱՍՏԾՈՅ հրաշքին:

Հայ ազգին հոգիները թաթխուած եղեռնին արիւնին. Սպասելով ճանաչումը շան թուրքին, Շարունակուելու 21-րդ դարուն Զոհ տալով ամէն օր , մելամաղձոտ Հալեպահային:

Չմոռնալ Իրաքի , Մուսուլի հայերուն Թալանուեցան , վտարուեցան , իրենց տուներէն . Չմոռնալ երբեք Հայուն տանջանքն ու կսկիծ Տեղահան դարձան , թափառեցան ամէն կողմ:

Ուր են ազգերը բոլոր , խոր քունի մէջ են արդեօք Հայը կը պոռթկայ , հայը կը ցաւի , հայը կը տառապի Կոչ կուտանք բոլոր ազգերուն , ճանչնան եղեռնին . Չմոռնալով նաեւ Հալէպահայուն կորուստին:

Անարդարութիւնը պատած է թափառական Հայուն 100տարի անցաւ եղեռնին , սպասելով հրաշքը երկնային . Պատարագներ մատուցանելով ամենուր հայ ազգին , Կոչ աղաղակելով սրբենք արցունքը Հայուն :

Հայեր , Հայեր , թող համայն աշխարհը լսէ ձայնդ. Կամքդ զօրաւոր , ԱՍՏՈՒԾՈՅ հաւատքով Պահանջենք արդարութիւն մեր սուրբ նահատակներուն . Վառ պահենք հայ ազգին պայքարի դրօշն ու եկեղեցին :

Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

 Աշխարհը կ՛ունկնդրէ

Ռատիո ԱՅԳը

The World is listening

to Radio AYK

 © copyright 2011-2020 Radio Ayk All rights reserved Armenian Radio Station

     radioayk@gmail.com